Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Պառավաթումբ համայնքում վարելահողերի հիմնական մասը մշակվում է: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Պառավաթումբի համայնքապետ Սասուն Սարգսյանը՝ հավելելով, որ գյուղում հիմնականում զարգացած է հողի մշակությունը: Նրա խոսքով, համայնքում, սակայն, գյուտեխնիկա չունեն, ինչը լուրջ խնդիր է առաջացրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: «Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին խնդրին լուծում տալու համար, բայց դեռ պատասխան չենք ստացել: Բնակիչները մեծ ցանկություն ունեն մշակելու իրենց հողատարածքները, որպեսզի հողամասերը չվերածվեն թփուտի կամ անտառի, սակայն տեխնիկայի իսպառ բացակայության հետևանքով զրկված են այդ հնարավորությունից»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը՝ հայտնելով, որ գյուղամերձ 48 հեկտար հողատարածքում աշնանացան է իրականացվել: Նա նշել է, որ գարնանացանի ընթացքում էլ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս կիրականացնեն: Պառավաթումբում նաև խաղողի փոքր այգի է հիմնվել: Ոռոգման նպատակով ժամանակին գյուղում կառուցվել է 2000 տոննա տարողությամբ ջրամբար, որից ջուրն ինքնահոս տեղ է հասնում, սակայն, Ս. Սարգսյանի հաղորդմամբ, համայնքի բյուջեն թույլ չի տալիս ապահովել պահպանման ծախսերն ու վերանորոգել այն: Անդրադառնալով անասնապահությանը՝ Ս. Սարգսյանը հայտնել է, որ որոշակի անասնագլխաքանակ են ձեռք բերել տոհմակայանից: «Փորձում ենք գյուղատնտեսության այդ ճյուղով էլ զբաղվել»,-ընդգծել է համայնքապետը: Խոսելով Պառավաթումբի զարգացման նախադրյալներից՝ Ս. Սարգսյանն անհրաժեշտություն է համարել զարգացման ծրագրերի իրագործումը գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի գյուղացին զբաղմունք ունենա և շարունակի շենացնել իր ծննդավայրը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01