«Պարտք/ՀՆԱ ցուցանիշով կառավարության ծրագրով 2026թ.-ի համար թիրախավորվել էր 60%-ից ցածր մակարդակ և պետք է ուրախությամբ ասեմ, որ 2022 թվականին մենք կունենանք 47 %-ին մոտ պարտք/ՀՆԱ ցուցանիշ»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ֆինանսական բլոկը: Նախարարը ճշտեց, որ այդ ցուցանիշը նույնիսկ կարող է 46.7 % լինի: Անդրադառնալով դրամով պարտքի մասնաբաժնին, նա ասաց, որ 2022 թվականին գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը եղել է 252 մլրդ դրամ, կամ 79.2 %, նախորդ տարվա համեմատ ներքին աղբյուրներից ֆինանսավորումն աճել է 38.7 տոկոսային կետով: «2022 թվականի դեկտեմեբերի 31-ի դրութմաբ դրամով արտահայտված պարտքի կշիքռը կազմել է 37.9 % 9.1%-ով աճելով նախորդ տարվա համեմատ»,-հայտնեց նախարարը: Նրա խոսքով՝ իր թվարկած թվերը լավ ցուցանիշներ են և դրանց հիման վրա կարող են ավելի լավ թիրախներ դնել դրամի պարտքի հետ կապված: «Պարտքի ցուցանիշի նվազումը դրական է անդրադառնում սուվերեն վարկանիշի վրա, որը վերջին շրջանում փոփոխվել է՝ դառնալով դրական»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը և հայտարարեց, թե դրան նպաստել են մետաղական հանածոների ռոյալթիների վերանայումը Հարկային օրենսգրքում, վիճակախաղի մասին օրենքով հավելյալ տուրքեր սահմանելը և տեղական տուրքի ոլորտում անշարժ գույքի հարկման դաշտի ընդլայնումը:
21:38
21:01
18:59
18:27
17:04
16:44
16:18
16:02
14:36
13:33
11:15
10:39
10:15
10:02
19:15
18:33
18:03
17:31
17:02
13:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03