Ինչպես արդեն տեղյակ եք, գործող ոհմակն անցյալ շաբաթ ինձ թույլ չտվեց մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ Քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին: Այդ հանգամանքը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական քաղաքական շրջանակների կողմից: Մասնավորապես՝ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների այս արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: (Տես այստեղ՝ https://twitter.com/thanasi.../status/1633842798435913729...)։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի փաստաթուղթ՝ այն գրավոր «հիմքը», որով ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ մերժել է իմ մասնակցությունը: Ինչպես տեսնում եք գրությունից, ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ինտենսիվ կատարվող վարութային գործողությունների արդյունքում, իբրև թե, ակնակալվում են ստացվել տվյալներ, որոնք իրենց հերթին, կարող են հանգեցնել հրատապ և անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտության, նշված ժամանակահատվածում և այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Այսօր մարտի 13-ն է, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշյալ ժամանակահատվածում ինձ հետ կապված և ոչ մի քննչականան, այդ թվում՝ «անհետաձգելի» գործողություն տեղի չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երկրից բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնելու առնչությամբ միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով: Կրկին համոզվեք, որ որևէ օբյեկտիվ հիմք, որևէ հատուկ կարևորության գործողություն չկար, որ կխոչընդոտեր իմ հնարավոր մասնակցությանը, և ինձ արգելելու որոշման հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը, որը փաթեթավորել է ծառայամիտ Քննչական կոմիտեի և իր համապատասխան աշխատակիցների նմանատիպ գրություններով: Ավելորդ չէ հիշեցնել, որ համաշխարհային քաղաքական կարևոր իրադարձություններին մասնակցելն ինձ համար հնարավորություն է հերթական անգամ բարձրաձայնել Արցախին և Հայաստանին վերաբերող խնդիրները, ինչը ապացուցել եմ իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում. թե՛ փաստը, թե՛ իմ համեստ ուժերի շրջանակներում դրա արդյունավետությունը: Ակնհայտ է, որ այսպիսի գործելաոճը պայմանավորված է թե՛ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր ծառայամիտ հանցակիցների, ի դեմս ՝ ՔԿ-ի և իր աշխատախմբի վարած քաղաքականությամբ, թե՛ Արցախի և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական արկածախնդրության նոր ողբերգական արարով: Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետեւանքների Նիկոլի եւ իր սպասարկու ոհմակի համար։ Ու սա սրանց գործած անբարոյականություններից նվազագույնն է։ Շարունակելի։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
10:32 24.10.25
09:13 24.10.25
09:26 24.10.25
11:38 25.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01