Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովից: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղի: Կողմերն արձանագրել են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ առանցքային օղակ դիտարկելով բարեկամական խմբերին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Հնդկաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծմանը: «Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ մի քանի հազար հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում մեծապես նպաստում է երկրի մշակութային, էթնիկ եւ կրոնական բազմազանությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Նա փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47