ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ քննչական բաժնում քննվող քրեական վարույթներից մեկով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, որի շրջանակներում 12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ է դարձել։ Ըստ հաղորդման՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի այն փոխանցի դատախազին՝ առերևույթ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով և մեկ շաբաթ անց հետ վերադարձնի նշված գումարը։ Սակայն հետագայում քննիչը հրաժարվել է գումարը վերադարձնել՝ հայտնելով տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններ։ 2023 թվականի մարտի 10-ին հիշյալ քննիչը, զբաղեցրած պաշտոնն այլևս զբաղեցրած չլինելու պայմաններում, 27-ամյա երիտասարդի հաշվին փոխանցել է 204.000 ՀՀ դրամ և պահանջել մոտենալ քննչական բաժին՝ քննությունը շարունակելու նպատակով։ Նկատի ունենալով, որ 27-ամյա երիտասարդի կողմից ներկայացրած հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքի փաստական նկարագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաշվի առնելով, որ առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախաձեռնված քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։ Նշված քննիչը ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022 թ. հոկտեմբերի 12-ին։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47