Անօրինական միգրացիային հակազդելու հարցը կարևոր Է մնում Մոսկվայի համար՝ չնայած 2022 թ.-ին արտաքսված անօրինական ներգաղթյալների թվի աճին: Նման հայտարարություն է արել ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Օլեգ Բարանովը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Մայրաքաղաքի համար կարևոր Է մնում անօրինական միգրացիային հակազդելու հարցը: Հաշվետու ժամանակաշրջանում ավելի քան կրկնակի ավելացել Է Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման վերաբերյալ դատական մարմինների կողմից կայացված որոշումների թիվը», - այսօր ասել է Բարանովը՝ հաշվետվությամբ հանդես գալով Մոսկվայի քաղաքային դումայում։ Բարանովը նաև նշել է, որ «միգրացիոն հաշվառումից 396 հազար օտարերկրացի է հանվել՝ կապված կեղծ գործարքների փաստերի հայտնաբերման հետ, ինչը 45 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին»։
Նրա խոսքով՝ կարևոր հարց է նաև Մոսկվայում օտարերկրյա աշխատուժի անօրինական օգտագործումը։ Այսպես, անցած տարի ՌԴ-ում բացահայտվել է ապօրինի աշխատանքային գործունեության 7500 դեպք և օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանում աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու գործընթացի խախտման ավելի քան 9500 փաստ։ Բացի այդ, հարուցվել է 106 քրեական գործ ՌԴ ՔՕ 322 հոդվածով (անօրինական միգրացիայի կազմակերպում)։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55