Բրիտանական մամուլում խոսվում է գալիք համապետական ընտրություններում Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հնարավոր պարտության մասին Մասնավորապես բրիտանական «Daily Mail» պարբերականի թղթակից Քրիս Ջեվերլին նշել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո, մարդիկ կարծում են, որ գործող իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար բավականաչափ ուժեղ չի դրսևորում իրեն, ինչն էլ ուղղակիորեն պատճառ է դառնում, որպեսզի ընտրություններում Էրդողանը ձայներ կորցնի: «Ընտրությունը միայն այն չէ, որով որոշվելու է Թուրքիայի ղեկավարի ով լինելը, դրանով միարժամանակ վճռվելու է թե տնտեսությունը ինչ ուղղությամբ է զարգանալու, թե Ուկրաինայինում ընթացող պատերազմը մեղմացնելու գործընթացում և Մերձավոր Արևելքում Թուրքիան ինչ դեր է ունենալու, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ճակատագիրը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»,- նշել է նա։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, պարբերականի կայքում նաև տեղ է գտել սոցհարցումների ընդհանուր արդյունքը և դրանց գնահատականները, ըստ որոնց՝ Էրդողանն արդեն 10 միավորով հետ է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում ընդդիմադիր 5 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։ Եվ հնարավոր է, որ այս ընտրություններում արդեն ավարտվի 20 տարի Թուրքիայում իշխող ուժի կառավարումը։ Բրիտանական մամուլից զատ վերոնշյալ թեմային անդրադարձել է նաև «Teneo Intelligence» հանրային կապերի և խորհրդատվական ընկերության համահիմնադիր Վոլֆանգո Պիկոլին՝ ասելով, որ բավական չի լինի Էրդողանին պատասխանատվության ենթարկել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Թուրքիայում։ «Անցած ընտրարշավի ընթացքում Էրդողանը հիանալի ձևով էր հանդես գալիս, իսկ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ Էրդողանը կորցրել է ընտրություններին առընչվող իր մոտեցմուներն և ստեղծելու կարողությունը»,- նշել է նա։
14:01
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
10:33
10:15
09:56
09:43
09:32
09:15
09:01
17:06
16:55
16:49
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02