Հայաստանի տնտեսական կյանքում տեղի ունցող փոփոխություններն իրենց հետ առաջ են բերել հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր: Այս ընթացքում նշմարվեցին նոր կառավաության գործունեության հիմնական ուղղությունները: Հանրության շրջանում հնչող հարցերից որոշները վերաբերվում են պետական կառավարման ոլորտի օպտիմալացման թեմային:
Խոսքը վերաբերվում է կառավարության կողմից պետական գերատեսչությունների «ռեսեթին»: Փաստորեն այն կառույցները, որոնց գործունեությունը կրկնվում է կամ պետական բյուջեից ուղվող գումարները տնօրինում են ոչ արդյունավետ, ապա դադարեցվում է վերջիններիս գործունեությունը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գործընթացը չի վնասելու հասարակ պետական ծառայողներին, քանի որ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի փակվելն իրենից ենթադրում է նաև զգալի թվով աշխատատեղերի կրճատում:
Սա իհարկե մտորելու տեղիք է տալիս: Եթե պետության ներսում կան ոչ արդյունավետ ձեռնարկություններ, անհրաժեշտություն կա՞ դրանք կտրել հանել պետական համակարգից, չէ՞ որ դրանք լուծում են զբաղվածության խնդիր: Հիմա պետք է հստակ հասկանալ՝ մենք գնում ենք պետական ապարատի առողջացման, թե՞ ոչ, որովհետև այս տրամաբանությամբ ոչնչի ձեռք տալ չենք կարող, քանի որ բոլոր ենթակառուցվածնքերում էլ աշխատում են մարդիկ:
Կարծում եմ, որ պետությունը զուտ զբաղվածություն ապահովելու համար չպետք է մատուցի ոչ արդյունավետ ծառայություններ: Պետությունը պետք է մտածի օպտիմալացման մասին: Եվ այստեղ առաջ է գալիս հակառակ հարցադրումը մտահոգիչ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ աշխատատեղերի պահպանման պատճառով հանրությունը ստանում է անորակ ծառայություն:
Կարելի է մտածել, թե այս ընթացքում պետությունը մտադրություն չի ունեցել գնալ ինչ որ քայլերի: Սակայն, տարիների ընթացքում պետական ապարատը մեծանում է և պետությունը զգում է նոր «աբդեյթների» կարիք: Սա ընդունված պրակտիկա է և նախորդ տարիներին նույնպես տվյալ ժամանակաշրջանի հրամայականով կառավարությունը գնացել է ինչ որ քայլերի: Այսօր տեղի է ունենում բնական գործընթաց:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34