Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ձևավորել էկոպիտակավորման համակարգ, որը կլինի կամավոր տնտեսվարողների և արտադրողների համար և նրանց արտադրանքին մեծ գրավչություն կհաղորդի։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարների առաջին հանդիպումը, որի ընթացքում ընդունվել է հռչակագիր բնապահպանական հարցերի շուրջ հետագա համագործակցության ամրապնդման նպատակով, որը թույլ կտա առաջիկայում հիմնարար փոփոխություններ իրականացնել բնապահպանական ոլորտում:
«Հարցը վերաբերում է էկոլոգիական քաղաքականությանը և համակարգային նոր օրենսդրության ձևավորմանը: Հարցն այստեղ այն է, որ բազմաթիվ ուղղություններում բացակայում է էկոլոգիական մտածելակերպը և էկոլոգիական հարթության վրա հարցերի դիտարկումը, օրինակ՝ էկոպիտակավորման գաղափարը»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ գաղափարն առաջին հերթին էկոլոգիականն է, բայց ածանցվում և տարածվում է բոլորի վրա. «Պատկերացրեք երկու տնտեսվարող սուբյեկտներ արտադրում են արտաքինից նույնանման ապրանքներ, բայց մեկի ապրանքն էկոլոգիապես մաքուր է, մյուսինը՝ ոչ։ Բնականաբար էկոլոգիապես մաքուր ապրանքն ունի մեծ գրավչություն, սակայն այդ տնտեսվարող սուբյեկտն ի վիճակի չէ այսօր պաշտպանել իր իրավունքները կամ գոնե շուկայավորման ներկա պայմաններում հնարավորություն ունենալ առաջ տանել իր այդ ապրանքն առանց բախվելու մի շարք խոչընդոտների: Մենք առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ, որը մի կողմից կլինի կամավոր տնտեսվարողների և արտադրողների համար, մյուս կողմից պարտադրող՝ հակառակ գործողություններ ձեռնարկողի համար, որպեսզի թե՛ սպառողի շահերը պաշտպանվեն, թե՛ էկոլոգիական շահ հետապնդվի, թե տնտեսվարող սուբյեկտի իրավունքները պաշտպանված լինեն և նրա մրցունակությունը բարձր լինի»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս մեխանիզմը կայուն զարգացման հիմնարար սկզբունքի օրինակներից մեկն է, երբ էկոլոգիականը, տնտեսականն ու բնապահպանականը դիտարկվում են որպես ամբողջություն:
Բնապահպանության նախարարը հավելեց, որ բացի այդ, ոլորտում այլ խնդիրներ ևս կան կապված ջրային ռեսուրսների, հողային շերտի պահպանման և կենդանական աշխարհի վերաբերյալ:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44