ԱՄՆ-ում ապրող Facebook-ի օգտատերերը արդեն կարող են սոցցանցի միջոցով սնունդ պատվիրել: Սոց.ցանցում ավելացվել է ռեստորաններից եւ սրճարաններից սնունդ պատվիրելու ֆունկցիա: Այս մասին տեղեկացնում է ընկերության բլոգը:
Մուտք գործելով նախընտրած հաստատության ֆեյսբուէյան էջ՝ օգտատերերը կարող են սնունդ պատվիրել՝ սեղմելով «Պատվիրել» (Start Order) կոճակը: Այս նախագծում մասնակցում են Delivery.com կամ Slice առաքման ծառայություններում գրանցված ռեստորանները:
Կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերի միջոցով օգտատերերը կարող են նաեւ գեղեցկության սրահում տեղ ամրագրել, կինոսրահի կամ այլ իրադարձության տոմսեր պատվիրել:
Այլ երկրներում այս ֆունկցիան կիրառելու մասին ինֆորմացիա Facebook-ը դեռ չի տրամադրում: Ընկերությունից միայն նշում են, որ սա «առաջին քայլն է» եւ խոստանում, որ առաջիկայում կներկայացնեն այլ ծառայություններ, որոնք կօգնեն «օգտատերերին արագ կողմնորոշվել եւ ուղիղ կապ հաստատել տարբեր կազմակերպությունների հետ»:
Հիշեցնենք նաեւ, որ 2016 թվականի հոկտեմբերին Facebook-ը մեկնարկել է Marketplace հարթակը, որի միջոցով կարելի է ապրանքներ գնել եւ վաճառել: Ծառայությունը հասանելի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի , Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի օգտատերերի համար:
news.am
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44