Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գիրքն առաջադրվել է Եվրոպական միության գրական մրցանակի: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ԵՄ գրական մրցանակը ներգրավում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներին: Այն հանրահռչակում է գրական նոր տաղանդների: Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը և գեղարվեստական գրականության հարստությունը՝ ԵՄ գրական մրցանակը նպատակ ունի խթանելու Եվրոպայի ներսում գրականության շրջանառությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու օտարալեզու գրական գործերի նկատմամբ: Հեղինակներին և նրանց վեպերն առաջադրել են ազգային կառույցները (մեր երկրում՝ ԵՄ գրական մրցանակի հայաստանյան գործընկեր «Փեն Հայաստան»-ը), որոնք քաջածանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաև փորձառու՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում: Մրցանակի ժյուրին կընտրի 2023 թ. ԵՄ գրական մրցանակի հաղթողին և հատուկ մրցանակակիրներին, որոնց անունները կհրապարակվեն 2023 թ. ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում: Առաջադրված բոլոր հեղինակները եվրոպական հարթակում առաջխաղացման շարունակական աջակցություն կստանան՝ ավելի լայն և միջազգային լսարան ունենալու, իրենց ազգային և լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապ հաստատելու նպատակով: ԵՄ գրական մրցանակը կազմակերպում է Եվրոպական գրահրատարակիչների և Եվրոպական ու միջազգային գրավաճառների ֆեդերացիաներից բաղկացած կոնսորցիումը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ: Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ն արկածային ստեղծագործություն է: Իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, աշխատանքի բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում և զրուցում մարդկանց հետ և այս ամենով պայմանավորված՝ հայտնվում սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը: Գիրքը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01