Սիրիայում գործող քրդական ազգային զինված խմբավորումների (YPG/PYD) հրամանատարներից Մահմուդ Բերխվեդանն Associated Press լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է այս առավոտ թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրը, որոնց համաձայն թուրքական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Հալեպի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դիրքերին:
Բերխվեդանը պատմել է, որ թուրքական կործանիչներն իրենց դիրքերին հասցրել են ավելի քան 30 հարված:
Նշենք, որ թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` թուրքական օդուժը F16 կործանիչների միջոցով հարվածել է քրդերի ենթակայության տակ գտնվող 18 դիրքի, որոնց վրա նետել է ընդհանուր 26 ռումբ:
Թուրքական ԶՈւ-ն պնդում է, որ գործողության ընթացքում նրանց «հաջողվել է ոչնչացնել 160-200 քուրդ գրոհայինի», մինչդեռ քուրդ հրամանատարը նշել է, որ իրենք ունեն 10 զոհ, ևս 20 գրոհային վիրավոր է:
Մահմուդ Բերխվեդանը հայտարարել է, որ իրենք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և որ իրենց զինված խմբավորումները չեն պատրաստվում հետ քաշվել:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
11:48
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44