Կատալոնիայի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ադրբեջանից դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում եւ Հայաստանի հետ սահմանին, վերադառնալ հրադադարով հաստատված ստատուս քվոյին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի սահմանները Ադրբեջանի կողմից շարունակական խախտման կապակցությամբ, նրա ապակայունացնող գործողությունների համար: Կոչ է անում վերականգնել խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, Պահանջում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու շփման սահմանին, ու հատկապես պետք է զերծ մնա Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելուց եւ վերադառնա հրադադարով հաստատված ստատուս քվոյին, որը արտացոլված է 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Միաժամանակ կոչ է անում կողմերին ձեռնարկել ամեն ինչ նրանց տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքներով ՝ վերականգնելու խաղաղությունը։ Խորհրդարանը Եվրամիությունից պահանջում է իր լծակները օգտագործելու ՝ նախ 2020 թվականի հրադադարի համաձայնագրին վերադարձի մասին, իսկ հետո՝արդար և երկարատև խաղաղությանը հասնելու համար՝ ուղղված քայլեր անել։ Նաև պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի բոլոր վաճառքները։ Կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, որոնք դեռ գտնվում են Ադրբեջանում գերության մեջ։ Կարևորում է ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի պատերազմից հետո հրադադարի համաձայնագրի կատարումը, և որ այդ գերիները միևնույն ժամանակ ստանան արդար վերաբերմունք՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55