ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի մարտի 18-ին կյանքից հեռացել է Համլետ Անուշավանի Մելքոնյանը:
• Համլետ Անուշավանի Մելքոնյանը ծնվել է 1946թ. փետրվարի 1-ին։ 1963-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ 1977 թվականին ավարտել է Մոսկվայի Հիդրոմետ կենտրոնի ասպիրանտուրան։ 1978 թվականից ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ 1968 թվականից աշխատել է Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնում, նախ կրտսեր գիտաշխատող (1968-1978 թթ), հետո՝ ավագ գիտաշխատող (1978-1990թթ.), ապա տնօրեն (1990-1999թթ.)։ 1999-2003 թվականների աշխատել է Հայպետհիդրոմետի Կլիմայի ուսումնասիրության կենտրոնի պետ, այնուհետև մինչև 2007 թվականը Հայպետհիդրոմետի Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ–փոխտնօրեն, 2007-2016 թվականներին Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալն էր՝ գիտական գծով, 2017-2021թթ․ Հիդրոմետծառայության տնօրենի խորհրդական: 1996-2018 թվականներին UNDP/GEF նախագծի` «Հայաստան-Կլիմայի փոփոխության երկրի հետազոտություն» ազգային փորձագետ, թիմի ղեկավար, 2005-2007 թթ - Համաշխարհային բանկի փորձագետ, 1996-2018թթ․ ՀՀ կլիմայի փոփոխության I-IV ազգային հաղորդագրությունների փորձագետ, 1980-1991թթ. դասախոսել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, 1992-2016թթ. ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, դոցենտ։ Դասախոսությունների ընթացքում կարդացվող դասընթացներ՝ դինամիկ և ընդհանուր օդերևութաբանություն, կլիմայի փոփոխություն, հիդրոօդերևութանական երևույթների մաթեմատիկական մոդելավորում, մթնոլորտի ֆիզիկա, մթնոլորտի աղտոտվածության մոդելավորում: Մասնակցել է 50 ից ավելի միջազգային կոնֆերանսների և սեմինարների՝ ՀՀ, ՌԴ, Իրան, Վրաստան, Ավստրիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Գերմանիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Գանա, Մեքսիկա, ԱՄՆ և այլն: Հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների։ Անգնահատելի է Համլետ Մելքոնյանի դերը Հայաստանում հիդրոօդերևութաբանության կայացման բարդ ընթացքի և վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումների ու տեխնիկապես հագեցած ու կայացած ինստիտուտ ունենալու գործում։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Համլետ Անուշավանի Մելքոնյանի հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին: Խորապես սգում ենք անդառնալի կորստի համար: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող՝ Էրեբունի սգո սրահում:
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03