Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կիրակի օրը Սողոմոնյան կղզիների առաջնորդ Մանասե Սոգավերի հետ քննարկել է գլոբալ անվտանգությունը եւ Չինաստանի ներկայությունը Խաղաղ օվկիանոսում՝ կղզի երկիր կատարած իր առաջին այցի ընթացքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Հայաշին ասել է, որ Ճապոնիան «հետեւում է զարգացումներին» անվտանգության պայմանագրի շրջանակներում, որը Սողոմոնյան կղզիները եւ Չինաստանը ստորագրել են անցյալ տարի եւ վարչապետ Մանասե Սոգավերի հետ քննարկել է ներկայիս համաշխարհային անվտանգության միջավայրը, ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Այցը տեղի է ունեցել Չինաստանի եւ Սողոմոնյան կղզիների միջեւ անվտանգության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց, ինչը առաջացրել է ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի անհանգստությունը: Ճապոնիան հայտարարել է, որ պատրաստ է օգնություն տրամադրել ծովային անվտանգությանը, քանի որ ձգտում է համագործակցել՝ խթանելու տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը՝ որպես իր ազատ եւ բաց հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարության մաս, ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության տեքստում: Հայաշին փորձել է նաեւ փոխըմբռնման հասնել Ճապոնիայի՝ ավերված «Ֆուկուսիմա Դայ-իչի» ատոմակայանից 1 միլիոն տոննա մաքրված ջուրը օվկիանոս թափելու ծրագրի վերաբերյալ: Սոգավերը հույս է հայտնել, որ Ճապոնիան կապահովի ջրի արտանետման անվտանգությունը եւ բաց կլինի այդ գործընթացի վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47