Ալիևը նորից հոխորտացել է, որ եթե Հայաստանը ցանկանում է «խաղաղ» ապրել 29000ք.կմ տարածքի վրա, ապա պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ընդունի Ադրբեջանի պայմաններով սահմանազատումը և ստորագրի խաղաղության պայմանագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Պետք է ասել, որ տարօրինակ հոխորտանք է: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արված քառակողմ հայտարարությամբ` հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, Նիկոլն ըստ էության գրեթե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հետագան ցույց տվեց, որ դա բավարար չէր և Ադրբեջանը փակելով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը ավելի մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա: Նիկոլը հանաձայնվեց, որպեսզի Ստեփանակերտը «բանակցի» Ադրբեջանի հետ` ինչ-որ անհասկանալի ու չհստակեցվող իրավունքների շուրջ: Ալիևին դա ևս չբավարարեց և Ադրբեջանը պաշտոնապես սկսեց ակտիվացնել այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Հայաստանի» թեման, իսկ Արցախի հարցում գործի դրեց «ինտեգրացիա» տերմինը: Բացի այդ, երկու օր առաջ արված հայտարարությամբ պարզվեց նաև, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հետ սահմանազատման իր պայմանները: Նիկոլը քայլ առ քայլ համաձայնվում է Ալիևի բոլոր պայմաններին, բայց միևնույն է դա չի գոհացնում Ադրբեջանին: Ինչ որ նոր գործընթացներ կան, որոնք Ալիևի մոտ մտավախություններ են առաջ բերել և վերջինս անցել է տարօրինակ հոխորտանքների` պահանջելով Նիկոլից Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, սահմանազատման իրենց պայմաններով հանձնել Հայաստանի որոշ տարածքներ, վերականգնել ադրբեջանցիների վերադարձն ու իրավունքները Հայաստանի տարբեր տարածքներում: Գուցե առաջիկայում այլ պահանջներ ևս ի հայտ գան: Հատկանշական է նաև այն, որ Բաքվի բռնապետը կրկին խոսել է Հայաստանում ոտքի կանգնող «ռևանշիստական» ուժերի մասին` փարատելով Ադրբեջանցիների երևացող վախերը: Դատելով տարածաշրջանում եփվող իրավիճակից` ներքին և արտաքին տարբեր պատճառներով Ադրբեջանն իրականում վախենում է նոր պատերազմի սանձազերծումից: Որովհետև դրա հետևանքները կարողվեն չափազանց անկանխատեսելի լինել: Սակայն ինչ-որ արտաքին ուժեր կարծես ստիպում են Ալիևին նետվել նոր ռեգիոնալ պատերազմի հորձանուտ, որտեղ Ադրբեջանը ևս գլոբալ խաղի զոհ դառնալու մեծ հավանականություն ունի: Այլապես ի՞նչ իմաստ ունի կրկին շանտաժով վախեցնել ազգակործան Նիկոլին, ով իր հայտարարություններով արդեն իսկ ընդունել է Իլհամի և թրքամետ ուժերի թելադրած խաղի կանոնները` հատկապես Արցախի հարցում: Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել և չի կարելի կորցնել ևս մեկ պատեհ հնարավորություն»:
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
11:26
10:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03