Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15 կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին: Կանբերայում պնդում են, որ պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական և իրավաբանական անձինք կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունում։
Գերատեսչության տվյալներով՝ սև ցուցակում ներառվել են 13 քաղաքացիներ և մեկ կազմակերպություն, որոնք, ենթադրաբար, «կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ»։
«Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք մասնակցում են անօդաչու թռչող սարքերի արտադրությանը և Ռուսաստանին դրանց մատակարարմանը. ԱԹՍ-ներն օգտագործվում են Ուկրաինայի տարածքին հարվածներ հասցնելու համար», - նշել են ՆԳՆ-ում։
Այնտեղ մանրամասնել են, որ սահմանափակող միջոցների գործողության ներքո են հայտնվել Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև Safiran Airport Services ձեռնարկությունը, որն, Ավստրալիայի կառավարության կարծիքով, իրանական անօդաչու սարքեր Է ուղարկում Ռուսաստանի Դաշնություն։ Բացի դրանից, Ավստրալիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ առանձին պատժամիջոցներ կսահմանվեն ևս 14 քաղաքացիների և 14 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, Կանբերայի կարծիքով, առնչություն ունեն Իրանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների հետ:
Սև ցուցակում ընդգրկված ֆիզիկական անձանց թվում կան պաշտոնյաներ, ուժայիններ, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ։ Իրավաբանական անձանց ցանկում ներառվել են ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ։
Պատժամիջոցների ցուցակում նշված անձանց մուտքը երկիր կարգելվի, իսկ նրանց բանկային հաշիվները հայտնաբերման դեպքում կսառեցվեն։ Իրանում բողոքի ակցիաներից հետո Ավստրալիան պատժամիջոցների ցանկում է ներառել տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների: Բացի դրանց, հակառուսական պատժամիջոցների գործողության ներքո են հայտնվել Shahed Aviation Industries, Paravar Pars և Qods Aviation Industries ընկերությունները, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանց համալրող մասեր:
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45