«Հայաստանում դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին չհաստատված տեղեկություններ են եղել»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում։ Նշվում է՝ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չի դիտվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Զեկույցւշում նշվում է դատավորների մեծ ծանարբեռնվածության, համակարգի նկատմամբ հանրային ցածր վստահության ու կառավարության ճնշումների մասին։ Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ ասուլիսում Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության հրապարակած ձայնագրության մասին։ Գաղտնի ձայնագրված խոսակցության մեջ, որը Վարդազարյանի խոսքով՝ տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին, Ջհանգիրյանը հորդորել է Վարդազարյանին հրաժարական տալ՝ քրեական մեղադրանք չներկայանալու դիմաց։ Զեկույցը հիշեցնում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Ջհանգիրյանը հրաժարական տվեց՝ վկայակոչելով առողջական խնդիրները, սակայն այս պատմությունն ավելի է թուլացրել հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Զեկույցում անդրադարձ կա նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում Մնացական Մարտիրոսյանի թեկնածության առաջադրմանն ու դրան հետևած հանրային արձագանքին։ ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ Մարտիրոսյանի առաջադրումը որակվել է խիստ անընդունելի և դատապարտելի։
«Իրավապաշտպանները նշել են, որ որոշ դատավորներ ենթարկվել են ներքին ճնշման վերադասների, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումների վերաբերյալ»,-ասված է զեկույցում, որտեղ անդրաձարդ կա դատավորների նկատամբ ընտրովի պատժի կիրառման մասին տեղեկություններին։ Զեկույցում ներառվալ է իրավապաշտպանների այն գնահատականը, որ իրականացվող փոփոխությունները ոչ թ եհամակարգային բարեփոխումներ են, այլ շտկումներ։
Աղբյուր` Panorama.am
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47