Անհերքելի իրողություն է՝ աշխարհի որևէ երկրում ցանկացած նոր կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ նախնական գնահատականները բացառապես լավի և հնարավոր ավելի լավի համեմատության մեջ են: Ասել է, թե՝ չկա վատ ծրագիր, խնդիրը կամ խնդիրները դրա օբյեկտիվության, կենսագործման հնարավորության և իրականացման ընթացքի չափելիության մեջ է, ինչի արդյունքում տարբեր ոլորտների առնչությամբ առաջ քաշված դրույթներում շոշափելի տեղաշարժերի, կամ դրանց բացակայության, թերի ընթացքի արձանագրումը հնարավոր կլինի նույն կառավարության կողմից նախանշված ժամկետների առումով:
Ինչ, խոսք, վերոնշյալի համատեքստում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կողմից ներկայացված ծրագրում առանձին ոլորտների զարգացման ընթացքի հետ կապված հստակ կերպով նշվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ժամանակային սահմաններ, ինչը որոշ չափով նաև չափելի է դարձնում ծրագրի իրականացման ընթացքը՝ ստեղծելով ոլորտի պատասխանատուներին արածի կամ բացթողումների համար հաշվետու դարձնելու գործուն մեխանիզմներ:
Բովանդակային մասով հատկապես ընդհանուր կառվարման ոլորտի, հարկային, մաքսային ծառայությունների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում բավական հավակնոտ, բայց առարկայական նշանակության քայլերի ներկայացմանը զուգահեռ, առանձնակի ուշադրության է արժանի նաև ծրագրի՝ արտաքին քաղաքականության և Սփյուռքի վերաբերյալ բաժիններում առաջ քաշվող որոշ դրույթներ:
Ի մասնավորի՝ չափազանց կարևոր է Սփյուռքին ամբողջապես և յուրաքանչյուր սփյուռքահայի ահատապես հայաստանյան կյանքին ներգրավելու գործուն մեխանիզմների մատնանշումը: Հատկապես անկյունաքարային է տևական ներքին հակամարտություններից, արյունաքամ անող պատերազմներից մազապուրծ եղած իրաքահայերին և սիրիահայերին հայաստանյան կյանքին ինտեգրելու վերաբերյալ հստակ ուղենիշերի, դեռևս անվտանգության, մարդասիրական և բազում այլ խնդիրներ ունեցող հայրենակիցներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման պատրաստակամության ամրագրումը: Մի ուղղություն, որը, չնայած նախկինում ունեցած որոշակի ընթացքի, այնուամենայնիվ, դեռևս էական բացթողումներ ունի, և դրանց շտկումն ու այս ոլորտում հայեցակարգային մոտեցման մշակումն օրակարգային հրամայական է նման Սփյուռք և հատկապես որոշ պայթյունավտանգ տարածաշրջաններում պատկառելի թվաքանակով համայնքներ ունեցող յուրաքանչյուր պետության համար:
Հ.Գ. Քաղաքական և հանրային ընկալման տեսանկյունից Կ.Կարապետյանի ձևավորած կառավարությունը, հատկապես «արտաքին տեսքի»(չհաշված որոշ կնճիռները) առումով մեծամասամբ դրական վերաբերմունք է վայելում հասարակության լայն շերտերի շրջանում, ինչը հավելյալ դրական միջավայր և խթան է ապահովում կառավարության գործունեության համար՝ զուգահեռաբար ձևավորելով նաև շատ ավելի արագընթաց և շոշափելի սպասելիքներ:
Այսպիսով՝ մի բան ակնհայտ է՝ դրական մեկնարկը տրված է, լրջագույն հաջողություններ ՀՀ նոր կառավարությանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55