Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 21–ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, եւ իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն եւ նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:
Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսեւորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները կարեւորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով եւ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր:
Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին եւ կարեւորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության ապահովումը Կառավարության առօրյա աշխատանքի օրակարգում գտնվող առաջնահերթություններ են, եւ մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղիով: Թաբեա Ռյոսներն էլ հավելել է, որ Գերմանիան կուղեկցի Հայաստանին այդ ճանապարհին: Արծարծվել են կանանց ներգրավվածության խթանմանը, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր եւս:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարեւորվել է միջազգային հանրության հետեւողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս.թ. փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44