ARM | RUS |

Այնքան հուզիչ է, որ պատերազմական այս խառը շրջանում արվեստը միավորեց բոլորիս. Զառա Հակոբյան

22.03.23 | 22:24

Հայաստանը կդառնա ԱՊՀ առաջին երկիրը, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան աշխարհահռչակ «Սանսեթ բուլվար» մյուզիքլը՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Մեր իրականության մեջ նախադեպը չունեցող այս նախագծում ներգրավված են ռուս, վրացի, ղազախ մի ամբողջ աստղաբույլ եւ, իհարկե, հայ թատրոնի լավագույնները, որոնք հաղթահարել են լեգենդար «Սանսեթ բուլվար»-ում դերակատարում ունենալու քաստինգը: Նրանց շարքում է նաեւ Երեւանի պետական Կամերային երաժշտական թատրոնի փակվելուց հետո՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի դարձած ԶԱՌԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը:

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ՀԱՅԻՆ, ՌՈՒՍԻՆ, ՎՐԱՑՈՒՆ, ՂԱԶԱԽԻՆ…»

- Բավական լայն արձագանք է գտել «Սանսեթ բուլվար»-ի առաջիկա պրեմիերան: Կբացե՞ք փակագծերը, թե ինչ է սպասվում հայաստանյան հանդիսատեսին:

- Մյուզիքլի ժանրը Հայաստանի հանդիսատեսի համար մի փոքր խորթ է, թվում է՝ հեռու է մեզնից, մինչդեռ կգան եւ կտեսնեն, որ մենք էլ կարող ենք: Կվայելեն չքնաղ բրոդվեյան երաժշտություն, կտեսնեն գեղեցիկ պարեր, «Հայֆիլմ»-ից վերակենդանացված 40-ականների պատմական լուսարձակներ՝ նորովի լուծումներով, պրոֆեսիոնալ կատարված աշխատանք՝ յուրահատուկ ձեռագրով: Համոզված եմ՝ երկու ժամից ավել մեծ բավականություն են ստանալու: «Սանսեթ բուլվար»-ը հետաքրքիր պատմություն է, Անտոն Մուզիկանտսկու բեմադրությունը՝ շատ հուզիչ, իսկ գլխավոր հերոսուհուն՝ Նորմա Դեզմոնդին մարմնավորած հեղինակավոր դերասանուհի ու երգչուհի Թամարա Գվերդցիտելին մեծ սիրով եւ նվիրվածությամբ է ընկղմվել այս աշխատանքին: Այնպես որ, վստահ եմ՝ նա էլ իր հերթին շատ դրական լիցքեր կհաղորդի հանդիսատեսին: Ուստի՝ հորդորում եմ բաց չթողնել այս հնարավորությունը եւ պարտադիր գալ ու դիտել, որովհետեւ բացառիկ երեւույթ է Հայաստանում նման մասշտաբի մյուզիքլի բեմադրելը՝ միջազգային դեմքերով եւ մասնագետներով: Skyfist studio պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ, մեր հասարակության եւ դերասանների համար շատ մեծ նվեր է արել: Ահռելի գումարներ են ծախսել, որոնք, բնականաբար, տոմսերի վաճառքից ստացված գումարներով չեն վերադարձվելու: Տոմսերը սկսվում են 5 հազար դրամից, որ ոչ միայն հնարավորություն ունեցող մարդիկ վայելեն այս հաճույքը, այլ նաեւ մյուս շերտերը՝ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

- Դուք անդրադարձաք Թամարա Գվերդցիտելիի դերակատարությանը: Ինչպիսի՞ն է նա փորձերի ժամանակ եւ ընդհանրապես՝ հե՞շտ եք «լեզու գտնում» միմյանց հետ՝ հաշվի առնոլով, որ մյուզիքլում ներգրավված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

- Հաճելի է աշխատանքային այս գործընթացն անցնել նրա հետ: Շատ լավ անձնավորություն է, իր համար էլ է կարեւոր այս նախագիծը, եւ նա անում է առավելագույնը: Գիտեք, այնքան սեր կա փորձերի ժամանակ եւ բոլորի համար այնքան հուզիչ է, որ պատերազմական այս խառը շրջանում մշակույթը մեկ տանիքի ներքո է համախմբել հային, ռուսին, վրացուն, ղազախին… Ռուսաստանը պատերազմի մեջ է, Վրաստանում էլ հանգիստ չէ, մեզ մոտ էլ, բայց մի կաթիլ բարությունը միավորել է եւ ստեղծել ուրիշ աշխարհ: Եվ հենց այս ջերմությունն ենք ուզում փոխանցել նաեւ հանդիսատեսին: Շատ լավ կլիներ, որ ժողովուրդները ոչ թե լինեն կոնֆլիկտների ու պատերազմների մեջ իրար հետ, այլ կարողանան այսպես համագործակցել, ընդ որում՝ բացի մշակույթից, նաեւ այլ բոլոր բնագավառներում: Բացի նրանից, որ լավ մասնագետներ են հավաքվել, նաեւ շատ լավ անձնավորություններ են, ինչը կարեւոր է: Պետք է մարդկային շփումը տեղի ունենա, որ կարողանաս ստեղծագործել: Ասեմ, որ «Սանսեթ բուլվար»-ի հայաստանյան բեմադրության պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում եւ հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից եւ իրականացվում իրավատերերի թույլտվությամբ: Այսպիսի հեղինակային իրավունքներ ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ եւ նաեւ թանկ հաճույք է: Որքանով տեղյալ եմ անգամ համաձայնեցվել է, թե ովքեր են լինելու գլխավոր դերերում:

«ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՄՅՈՒԶԻՔԼ ԲԵՄԱԴՐԵԼԸ ՄԵՐ ՊԵՍ ԱՂՔԱՏ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

- Ո՞ւմ եք Դուք մարմնավորում այս մյուզիքլում եւ էլ ի՞նչ հայտնի հայ անուններ կան ներգրավված բեմադրության մեջ:

- Գլխավոր դերակատարները մի քանիսն են. Թամարա Գվերդցիտելի (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշեւ (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ): Մնացածը երկրորդական, բայց ոչ պակաս կարեւոր դերակատարներ են, եւ բոլորն ունեն իրենց ուրույն տեղը՝ մի քանի կերպար կերտելով եւ ապահովելով ներկայացման, այսպես ասած, համն ու հոտը: Այդ նպատակով կարվել է բազմաթիվ հագուստներ, ձեռք են բերվել կեղծամներ, ոչինչ չեն խնայել, որպեսզի ամեն ինչ լինի բարձր մակարդակով: Նույնիսկ Անտոն Մուզիկանտսկին է շեշտում, որ ոչ բոլոր երկրներում է, որ ռեժիսորի ցանկացած կապրիզին եւ ցանկությանն ասում են՝ խնդիր չկա, մենք կանենք: Նշեմ, որ գործողությունները կատարվում է «Փարամաունթ Փիքչըրս» կինոստուդիայում եւ ներկայացվում 40-ականների համր ֆիլմի ժամանակաշրջանը, այնտեղի թոհուբոհը: Կերպարների շարքում կա սցենարիստ, դիմահարդար, լրագրող… Բավականին հետաքրքիր է նույն բեմադրության ժամանակ մի քանի կերպար կերտելը: Ժանրի բարդությունը ոչ միայն նրանում է, որ արագ պետք է փոխվես եւ ուրիշ կերպարով կրկին բեմ բարձրանաս, այլ, միեւնույն ժամանակ, ներկայանաս ե՛ւ պարով, ե՛ւ երգով, ե՛ւ դերասանի վարպետությամբ: Միայն գլխավոր դերակատարներն են, որ սկզբից մինչեւ վերջ իրենց մեկ կերպարով են հանդես գալիս:

- Բավականին լուրջ քաստինգ է անցկացվել՝ մյուզիքլում դեր ստանալու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաստինգը մոտ 5 օր տեւեց, որին մեծ թվով դերասաններ են մասնակցել տարբեր թատրոններից, նույնիսկ օպերային թատրոնի երգիչներ: Բայց այս ժանրը բավականին բարդ է ու պահանջում է ե՛ւ դերասանի վարպետություն, ե՛ւ պարողի հմտություններ, ե՛ւ ոկալային տվյալներ: Այսինքն՝ այս երեք հմտությունը պետք է սինթեզված լիներ մեկում եւ համապատասխաներ տվյալ ստեղծագործության կերպարներին՝ վիզուալ առումով եւս: Իսկ մեր երկրում այդ ժանրն իմ կարծիքով՝ շատ տխուր վիճակում է: Թատերական ինստիտուտում ունենք համապատասխան ֆակուլտետ, ուսանողները սովորելու համար բավականին մեծ գումարներ են վճարում, բայց անհրաժեշտ դպրոց չեն անցնում: Եվ դրա համար հետեւանքը եղավ այն, որ փակվեց Կամերային երաժշտական թատրոնը, համատասխան մասնագետներ չկային, որ տեր կանգնեին այդ թատրոնին, որը ժամանակին հենց մյուզիքլի ժանրում էր աշխատում: Համարեցին, որ մենք չենք կարո՞ղ, թերագնահատեցի՞ն դերասաններին, թե՞ պատճառն այն էր, որ բավականին թանկ հաճույք է մյուզիքլներ բեմադրելը մեր պես աղքատ երկրի համար: Այո, մի քիչ թանկ հաճույք է, քանի որ մյուզիքլը բավականին ծախսատար է, պահանջում է ճոխ դեկորներ, այստեղ խնայողական մոտեցումը լավ արդյունքի չի բերի: Իսկ տոմսերը մեր երկրի պետական թատրոններում սկսվում է 1500 դրամից, ինչն, ըստ իս, բավականին սխալ է: Կան կոմերցիոն ներկայացումներ, որոնց գները սկսվում է 5-6 հազար դրամից, բայց հանդիսատեսը գնում է: Այսինքն՝ խնդիրը գումարի մեջ չէ, որ պետությունն ասում է, թե 1500 դրամով վաճառենք տոմսերը, որ բոլորը հնարավորություն ունենան դիտելու: Փաստորեն, մեր հանդիսատեսի ճաշակն է պետք բարձրացնել: Բնավ, չեմ ուզում վիրավորել, կոմերցիոն ներկայացումներն էլ իրենց ուրույն տեղն ու հանդիսատեսն ունեն: Բայց չէ որ ինտելեկտուալ եւ բարձր արվեստի կարիքն էլ պետք է ունենա հասարակությունը: Այն հասարակությունը, որը դրա կարիքը չունի, չի կարող որակով լինել: Օրինակ, Եվրոպայում շատ բարձր է գնահատվում արվեստը, իսկ Հայաստանում 3 դոլար էլ չի անում թատրոնի մեկ տոմսը: Սա վիրավորական է դերասանների համար, ովքեր բեմում այդքան տանջանք են կրում, բայց, կներեք, տաքսիից էժան է վաճառվում նրանց աշխատանքը: Սա էլ դերասանի վրա է անդրադառնում. պետական թատրոնի դերասանը ցածր աշխատավարձ է ստանում, մինչդեռ մյուզիքլի դեպքում՝ պետք է առավոտից երեկո զբաղվես քո մարմնով, ոկալով եւ ուրիշ ոչինչով: Բայց, 70 հազար դրամով առավոտից իրիկուն աշխատելը մի քիչ ռեալ չէ մեր երկրում:

«ԱՄԻՍՈՒԿԵՍՈՒՄ, ԻՍԿԱՊԵՍ, ԱՐԵԼ ԵՆՔ ԱՆՀՆԱՐԻՆԸ»

- Փաստորեն, «Սանսեթ բուլվար»-ը եկավ Հայաստան նաեւ ապացուցելու, որ Կամերային երաժշտական թատրոնը փակելը, ամեն դեպքում, սխա՞լ էր:

- Այո, նույնիսկ կարելի էր համագործակցել Սերգեյ Սմբատյանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որն ասում էին, թե փորձատեղ չունի եւ ուզում էին բերել Կամերային երաժշտական թատրոնի տեղը: Իհարկե, այնպես չէ, որ մենք հիմա վատ տեղ ենք ընկել: Անձամբ ես շատ գոհ եմ Համազգային թատրոնից, իմ ամենասիրելի թատրոնն է, որտեղ հիմա աշխատում եմ: Բայց թատրոնը փակելն, իսկապես, սխալ էր, կարելի էր համատեղել սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքը, նոր կադրեր, մասնագետներ բերել եւ ոտքի կանգնեցնել մյուզիքլի ժանրը հենց Կամերային երաժշտական թատրոնում: Տեսնելով, թե այս ամիսուկեսում ինչպիսի արդյունքի ենք հասել՝ ակնհայտ էր, որ կարելի էր թատրոնում էլ հասնել, ուղղակի, պետք էր բերել համապատասխան մասնագետներ, ու մենք կարող էինք լավագույնս ներկայանալ հանդիսատեսին: Եթե բաց ունենք, այդ ժանրում մեր դպրոցը մի քիչ թերի է, ոչ թե պետք էր արմատախիլ անել, փակել եւ ասել՝ եթե չունենք, չանենք, այլ պետական ծրագրեր մշակել, բերել մասնագետների, ուղարկել վերապատրաստումների: Փորձի փոխանակում պարտադիր պետք է եւ չպետք է հանձնվել, ընդ որում՝ սա վերաբերում է բոլոր բնագավառներին: Մենք ունենք ներուժ, ուղղակի պետք է աշխատել, չպետք է բավարարվել այնքանով, ինչ ունենք, որովհետեւ այն տանում է դեպի մահ ամեն բնագավառում: Պետք է ձգտել, սովորել, հասնել այն պրոֆեսիոնալիզմին եւ պահանջներին, որ 21-րդ դարում արդեն հասել են զարգացած երկրները: Ի դեպ, քանի որ անդրադարձա նվագախմբին, ասեմ նաեւ, որ մյուզիքլի ժամանակ լինելու են 40 հոգուց բաղկացած վերոնշյալ սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները: Բախտի բերմամբ, թե՝ պատահմամբ, մյուզիքլում մենք աշխատելու ենք նույն բեմում, ինչը ժամանակին առաջարկվել էր ԿԳՄՍ նախարարությանը, բայց չընդունեցին: Պատմության մեջ ամենաշատ կազմով նվագախումբն է, որը նվագակցելու է «Սանսեթ բուլվարի» համար՝ Մարիամ Բարսկայայի դիրիժորությամբ:

- Կարծում եք, որ մյուզիքլի ժանրում մեր դերասանները փորձի պակա՞ս ունեն, այս առումով՝ ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեցիք:

- Քաստինգից հետո, երբ ընտրվեցին տարբեր թատրոններից դերասաններ, ինչպես ասացի՝ մեկը լավ պարում է էր, մյուսը լավ երգում, երրորդի դերասանական վարպետությունն էր շատ ուժեղ, բայց երեքը մեկում դժվար էր գտնել: Ըստ դերակատարումների են ընտրվել դերասանները: Փորձերի ընթացքում անցանք շատ կարեւոր մի փուլ, կարող եմ ասել, որ սա վերապատրաստում է մեզ համար: Այսպիսի մասնագետների հետ աշխատելը մեծ առաջընթաց է մեր մասնագիտականում: Ամիսուկեսում, իսկապես, արել ենք անհնարինը: Ու շատ լավ է, որ մյուզիքլում ներգրավված են նաեւ ռուս դերասաններ, ինչու ոչ, որոշ բաներ նրանք սովորում են հայ դերասաններից, քանի որ մեր դերասանները խարիզմատիկ են, շատ խիտ գույներով են ու ունեն ուրիշ էներգետիկա: Մենք էլ իրենցից սովորում ենք իրենց կարգապահությունը: Ոչ միայն մշակույթի բնագավառում է այդպես, ինձ թվում է՝ ցանկացած ոլորտում շատ բան ունենք սովորելու արտերկրի դպրոցներից, դրվածքից, աշխատասիրությունից: Ամեն ինչ ժամանակին սկսել, տրվել գործին 100 տոկոսով եւ մինչեւ վերջ գնալ. սա է այն բանաձեւը, որով հասնում են մաքսիմալ կատարելության: Մենք պետք է սա ընդօրինակենք: Ասեմ, որ հայտնի շատ հայ դերասաններ կան, որոնք գումարներ են ծախսում Ռուսաստանում կամ այլ երկրներում՝ վարպետության դասեր անցնելու համար: Իսկ մենք ոչ թե վճարում ենք, դեռ մի բան էլ նորմալ վարձատրվում ենք: Սա մեծ հնարավորություն էր հայ դերասաններիս համար՝ այն էլ այս դժվարին օրերին:

- Ի՞նչ ապագա է սպասվում Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ՝ «Սանսեթ բուլվար» մյուզիքլին՝ հայաստանյան մեծ պրեմիերայից հետո:

- Իհարկե, պրոդյուսերը նպատակ, մենք էլ մեծ ցանկություն ունենք նաեւ հյուրախաղերի, բայց ամեն ինչ կախված է, երեւի, թե ինչ արդյունքի կհասնենք Հայաստանում: Առայժմ հստակ ոչինչ չկա, քանի որ աշխարհում էլ տատանվող շրջափուլում ենք: Չես կարող ասել, թե վաղն ինչ տեղի կունենա: Ի դեպ, «Սանսեթ բուլվար» մյուզիքլի առաջնախաղը պետք է տեղի ունենար նախորդ տարվա աշնանը, բայց սեպտեմբերի 13-ին, երբ մեզ մոտ պատերազմը նորից սկսվեց, ընդհատվեցին փորձերը եւ վերականգնվեցին միայն մոտավորապես մեկուկես ամիս առաջ: Ուժ հավաքեցինք մեր մեջ եւ կրկին սկսեցինք զրոյից: Դրա համար ինչ-որ բան պլանավորել հնարավոր չէ, որովհետեւ հեղեղուկ աշխարհում ենք ապրում: Ամեն դեպքում, շատ ափսոս կլինի, որ այս մեծ աշխատանքը վեց ցուցադրությամբ ավարտվի:


3 հաղթանակ գրանցելուց հետո ըմբիշ Ալեքս Մարգարյանը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

3 հաղթանակ գրանցելուց հետո ըմբիշ Ալեքս Մարգարյանը դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ...

17:08

Փաշինյանը գիտակցաբար չկանխեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը գիտակցաբար չկանխեց պատերազմը․ Արթուր...

16:55

Ռոմանոս Պետրոսյանը 20 հազար դրամը փորձում է որպես նախընտրական լավություն ծախել ՀԷՑ աշխատակիցների վրա

Ռոմանոս Պետրոսյանը 20 հազար դրամը փորձում է որպես նախընտրական լավություն ծախել ՀԷՑ աշխատակիցների...

15:22

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս. ՀՖՖ

Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերից դեռևս առկա է 1,099 տոմս....

15:15

Միրզոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ԱԳ նախարարին

Միրզոյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ԱԳ...

14:04

Հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը. Վահագն Խաչատուրյան

Հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը. Վահագն...

10:33

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ ՀՀ-ին թողեցին կեղծ ժպիտներ և լավ օրերի խոստումներ. Աբրահամյան

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական...

10:06

Թող բարձրյալ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և բարօրություն շնորհի աշխարհասփյուռ մեր ժողովրդին. Վեհափառ

Թող բարձրյալ Աստված իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և...

17:19

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

15:39

ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի, ավելին` նախընտրական շտաբի․ Արման Թաթոյան

ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի, ավելին` նախընտրական շտաբի․ Արման...

12:33

Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է Մայր Աթոռը պաշտպանելու համար. Վարդևանյան

Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է Մայր Աթոռը պաշտպանելու համար....

11:02

ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվել նաև Հայաստանում՝ 5,2%-ով

ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվել նաև Հայաստանում՝...

20:30

Օտարերկրացին գողացել է «Զվարթնոց» օդանավակայանի սրահում կախված կտավը

Օտարերկրացին գողացել է «Զվարթնոց» օդանավակայանի սրահում կախված...

20:26

Փոստային բաժանմունքի ղեկավարը հափշտակություն է կատարել

Փոստային բաժանմունքի ղեկավարը հափշտակություն է...

19:19

Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբումների շրջանակում. Փաշինյան

Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբումների շրջանակում....

13:28

Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար կստանա Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար

Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար կստանա Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության...

13:04

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ. Մայր Աթոռ

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ...

12:15

Գործադիրը 36 մլն 850 հազ դրամ կհատկացնի Հալեպում և Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցներին 603 անձնագիր տրամադրելու համար

Գործադիրը 36 մլն 850 հազ դրամ կհատկացնի Հալեպում և Դամասկոսում բնակվող մեր հայրենակիցներին 603...

11:34

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի...

11:09

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել իր արտաքին հովանավորներին․ Տիգրան Աբրահամյան

Գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, միայն թե մնա իշխանության և շարունակի ծառայություններ մատուցել...

19:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03