Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել արտաքին գործերի ազգային նախարարության առաջարկին՝ մինչեւ 2024թ. մարտի 31-ը ՌԴ-ի եւ Բելառուսի քաղաքացիներին վիզաներ եւ հանրապետությունում նրանց երկարատեւ կեցության թույլտվություն չտալու մասին։ Արգելքը մտցվել է 2022թ. փետրվարի 24-ից հետո։ Այս մասին տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։ Արգելքը միաժամանակ տարածվում է այն ռուսաստանցիների եւ բելառուսների վրա, որոնք ունեն երկու երկրների անձնագրեր։ ՌԴ-ի եւ Բելառուսի քաղաքացիներին վիզաներ եւ հանրապետությունում երկարատեւ կեցության թույլտվություններ իշխանությունները կտրամադրեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ հումանիտար նկատառումներից ելնելով։ Չեխիան անցած տարի, արձագանքելով Ուկրաինայում ՌԴ-ի գործողություններին, նաեւ արգելել էր Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների օդանավակայաններով տարանցումն ատանց հատուկ վիզաների։ Հանրապետությունում արգելվել է նաեւ Շենգենի գոտու երկիր չհամարվող երկրներից ռուս տուրիստների մուտքը երկիր։ Չեխիայի կառավարությունը, ըստ գործակալության, հավանություն է տվել ԱԳՆ-ի առաջարկին՝ մեղմել վիզային կանոններն Ուկրաինայի քաղաքացիների համար։ Նրանց համար պարզեցվել է երկարաժամկետ վիզաներ եւ հանրապետությունում կեցության թույլտվություն ստանալու կարգը
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47