«2015 թվականին Սահմանադրության փոփոխությամբ ընդունեցինք, որ ՏԻՄ-երը ինքնակառավարվող են ինքնաբավ բյուջե ունենալով»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հիշեցնելով, որ ՏԻՄ օրենքով ամրագրված է միայն հողի և գույքի հարկերն որպես եկամտի աղբյուր՝ Բագրատյանն ասաց, որ աշխարհում չկա մի դեպք, որ այդ հարկերը բավարարեն ՏԻՄ-երի կարիքների հոգալուն: Նա ասաց, որպեսզի ՏԻՄ-երին գումարը բավարարի, պետք է գույքահարկը բարձրացվի, կամ շահութահարկից և եկամտահարկից մասհանում արվի, ինչն արվում է ողջ աշխարհում: «Հայաստանում այդպես չէ, բոլոր փողերը ստանում է Նիկոլ Փաշինյանը, կենտրոնական կառավարությունը: Արդյունքում Փաշինյանի օրոք ՏԻՄ բյուջեից տեսակարար կշիռը համախմբված բյուջեում 12 %-ից իջավ 8 %-ի: Քանդում է տեղական ինքնակառավարումը»,-հայտարարեց Բագրատյանը:
Նշելով, որ խոշորացման անվան տակ 800 գյուղի փոխարեն ստեղծվեց 78 համայնք՝ նախկին վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը հայտարարեց, որ բյուջեն կմեծանա, բայց նույն բյուջեն է մնացել: «Ժողովրդի մի մասը, որն անհաղորդ է ինտելեկտ հասկացողությանը, ականջներով ծափ էր տալիս, թե՝ էս ինչ լավ բան եք անում»,-ասաց Բագրատյանը, բայց նկատեց, որ դրանով խնայողություն են անում գյուղապետարանների վրա, սակայն եթե գյուղապետարան չլինի, գյուղն էլ չի լինի: Հրանտ Բագրատյանը հայտնեց, որ իր իշխանության օրոք Երևանը ստանում էր շահութահարկի և եկամտահարկի 30% և այսօր Երևանի բյուջեն պետք է լինի նվազագույնը 400 մլդ դրամ, իսկ այս տարվա բյուջեն 105 մլրդ է: «Այն 3 տրիլիոն ծախսերի մեջ Երևանի բյուջեն կազմում է 3 %: Քաղաքը, որն արտադրում է երկրի ՀՆԱ-ի 60 %-ը, ունի բյուջեի 3 %-ը»,-ասաց նախկին վարչապետը և հավելեց. «Էս մադը, որը ձեզ զրկել է բյուջեից, ելնում, ասում է՝ ձեզ մետրո կկառուցեմ: Երեք մատի կոմբինացիա, թե մետրո կկառուցես: Այն հնարավոր է կառուցել միայն կենտորնական բյուջեի հաշվին, հետևաբար եթե կենտրոնական բյուջեն պետք է ֆինանսավորի մետրոյի շինարարությունը, ապա այն Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, այլ ոչ թե քաղաքապետարանինը»,-ասաց Բագրատյանը և հայտարարեց, որ այսպիսի կոռուպցիա երբեք չի եղել Հայաստանի Հանրապետությունում:
Աղբյուր` Panorama.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55