ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ստանա ամերիկյան F-16 կործանիչների արդիականացված տարբերակը, քանի որ դա կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը, հայտնում է The Eastern Herald-ը։ Նշվում է, որ միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել, թե ընդունելի է համարում արդյոք Սպիտակ տունը Թուրքիայի համար ապագայում նոր սերնդի F-35 կործանիչներ ստանալը։ Հայտնի է, որ ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը սուր քննադատության է ենթարկել Թուրքիային՝ կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում երկրի դիրքորոշման հետ՝ Բլինքենին ասելով, որ Թուրքիան արժանի չէ, որ իրեն F-16 վաճառեն։ Նշելով, որ Անկարան խախտում է այլ երկրի օդային տարածքը եւ մյուս երկրի տարածքային ջրերը, գնում է ռուսական զինտեխնիկա՝ խախտելով ԱՄՆ օրենսդրությունը, ավելի շատ իրավաբաններ եւ լրագրողներ ունի բանտերում, քան գրեթե ցանկացած այլ երկիր, եւ բանտարկում է իր հիմնական քաղաքական հակառակորդին հենց ընտրություններից առաջ, փորձում է ստիպել արգելափակել իր արտաքին մայրցամաքային շելֆում էներգակիրների հանքավայրերը հետազոտելու ԵՄ երկրի իրավունքը՝ նա հարցրել է Բլինքենին. «Ինչպե՞ս կբնութագրեիք նման երկիրը»: «Կարծում եմ՝ ես նրան դժվար դաշնակից կկոչեի»,- պատասխանել է Բլինքենը: «Այս երկիրը ես անվանում եմ Թուրքիա եւ... չեմ հավատում, որ նման երկիրն արժանի է, որ իրեն F-16 վաճառեն։ Ես չգիտեմ, թե ինչ ազդանշաններ ենք մենք ուղարկում աշխարհին»,- պատասխանել է Մենենդեսը։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47