ԱՄՆ-ն Արեւելյան Սիրիայում օդային հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան ամերիկացի կապալառուի մահվան, հայտնել է Պենտագոնը: Ավելի վաղ ամերիկացի կապալառուն զոհվել էր, իսկ հինգ ամերիկացի զինծառայող եւ եւս մեկ ամերիկացի կապալառու վիրավորվել էին այն բանից հետո, երբ կամիկաձե անօդաչու սարքը տեղական ժամանակով ժամը 13:38-ին Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Էլ Հասակա քաղաքի շրջանում կոալիցիայի բազայի վրա հարվածել էր տեխնիկական սպասարկման օբյեկտին: Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական հանրության գնահատականներով՝ անօդաչուն իրանական ծագում ունի: «Նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին Սիրիայի արեւելքում ճշգրիտ հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբերի կողմից»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: «Օդային հարվածները հասցվել են ի պատասխան այսօրվա հարձակման եւ Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ վերջերս իրականացված հարձակումների, որոնք իրականացվել են ԻՀՊԿ-ի հետ կապված խմբավորումների կողմից»,-ասել է նա։ «Միացյալ Նահանգները ձեռնարկել է համաչափ եւ մտածված գործողություններ՝ ուղղված էսկալացիայի ռիսկի սահմանափակմանը եւ կորուստների նվազեցմանը»,-ասվում է հայտարարության մեջ: «Ինչպես հստակ հասկացրել է նախագահ Բայդենը, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար, եւ մենք միշտ կպատասխանենք՝ ընտրելով ժամանակն ու տեղը մեր հայեցողությամբ»,-ասել է Օսթինը: Երկու վիրավոր զինծառայողներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, եւս երեք զինծառայող եւ երկրորդ կապալառուն տարհանվել են Իրաքի կոալիցիայի բժշկական հաստատություններ, հայտնել են Պենտագոնում։
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47