Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջինը, քաղաքական-քարոզչական մակարդակում դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունն է` Արցախին ագրեսոր և պարտավորություններ չիրացնող սուբյեկտ ներկայացնելով:
Ադրբեջանն այս ճանապարհին փորձում է Արցախ մտնող հումանիտար բեռն ու ռազմավարական նշանակության բեռները որպես ռազմամթերք և զորքերի տեղափոխում ներկայացնել, ինչն ըստ ադրբեջանական կողմի, լեգիտիմ իրավունք է ստեղծում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, ասել է թե` հարված հասցնելու համար:
Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում:
Երկրորդ, Ադրբեջանը համակարգված ձևով կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, որը 2 նպատակ է հետապնդում` խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքները և սրել պարենային անվտանգության խնդիրը, երկրորդ, ահաբեկել ու վախի մթնոլորտ ստեղծել/խորացնել արցախցիների շրջանում:
Բոլոր մակարդակներում` քարոզչականից մինչև պաշտպանական, Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա:
Հենց դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը»,- նշել է նա:
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32