Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի 20-ից ավելի լրագրողների հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքները, ադրբեջանական անօրինական ներխուժումները, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու և էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ներկայացրել եմ նաեւ ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը և այլն: Ընդ որում, խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում: Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ուստի միջազգային բոլոր պահանջներով` նրանք պետք է հեռացվեն, որպեսզի վերականգնվի խաղաղ բնակչության բնականոն կյանքը: Ներկայացրել եմ նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Այժմ այս հարցերի հանրայնացումը, ապացույցների միջազգային տարածումը հիմնարար նշանակություն ունեն՝ ադրբեջանական կեղծիքների, ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի նպատակով: Հանդիպումը կազմակերպվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (Friedrich-Ebert-Stiftung) աջակցությամբ»,- նշել է նա։
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45