Շաբաթ օրը Ֆրանսիայի արեւմուտքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ֆերմաների ոռոգման համար խոշոր ջրամբարի ստեղծման դեմ բողոքող ցուցարարների միջեւ, հայտնում է Reuters-ը։ Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սենթ-Սոլեն գյուղական շրջանում նախատեսված ջրամբարի տեղում, որտեղ անցած հոկտեմբերին նմանատիպ բողոքի ցույցի հետեւանքով մարդիկ էին վիրավորվել: Հակառակորդները շաբաթ օրը երթի են դուրս եկել՝ ի հեճուկս Սենտ-Սոլին շրջանում հավաքների արգելքի: Մոտակա շրջանի պրեֆեկտ Էմանուել Դյուբին ասել է, որ սպասվող 6000 ցուցարարների թվում, հավանաբար, մոտ 1000 արմատական կլինի։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներից մի քանիսին քշելու համար, որոնք հրավառություն եւ այլ արկեր են նետել, երբ հատել են դաշտերը, որպեսզի մոտենան ցանկապատված շինհրապարակին։ Առնվազն երկու ոստիկանական մեքենա է այրվել։ Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինի խոսքով՝ կառավարությունը ցույցի է ուղարկել ավելի քան 3000 ոստիկանի։ Ոռոգման ծրագրի դեմ բողոքի ցույցը տեղի է ունենում Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ շաբաթներ տեւած ցույցերից հետո, որոնք բռնության են վերածվել, երբ կառավարությունը օրենքն առաջ է մղել առանց վերջնական քվեարկության խորհրդարանում: Անցյալ ամռանը Ֆրանսիայում գրանցված ամենաուժեղ երաշտը խորացրել է Եվրամիության գյուղատնտեսության խոշորագույն հատվածում ջրային ռեսուրսների շուրջ բանավեճերը: Կողմնակիցներն ասում են, որ արհեստական ջրամբարներն անհրաժեշտության դեպքում ջուրն արդյունավետ օգտագործելու միջոց են, մինչդեռ քննադատներն ասում են, որ դրանք չափազանց մեծ են եւ նախապատվությունը տալիս են խոշոր տնտեսություններին:
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47