Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթները ԵՄ-ն ընդունում էր բավականին կանոնավոր՝ ամեն ամիս։ Վերջին՝ 10-րդ փաթեթն ընդունվել է փետրվարի 24-ին։ Սակայն պատերազմը շարունակվում է արդեն մեկ տարի, եւ ամեն ինչ մի փոքր փոխվել է, ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին RMF FM-ի եթերում։
«Այսօր շատ ավելի քիչ ցանկություն եւ ախորժակ է առկա հետագա պատժամիջոցների համար։ Կարծում եմ՝ հոգնածություն կա», - ասել է Մորավիեցկին:
Նա նաեւ պատասխանել է RMF FM-ի հարցին, թե ինչպես է տեսնում այն փաստը, որ ԵՄ-ն այժմ ավելի շատ կենտրոնացած է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի, քան նոր փաթեթների վրա աշխատելու վրա:
«Մի կողմից մենք Եվրահանձնաժողովին մատնանշում ենք այն անցքերը, այն բացերը, որոնք Ռուսաստանը օգտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ մյուս կողմից՝ մենք նրանց թվում ենք, ովքեր ուղարկում են հետագա փաթեթներ», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ «առաջիկա շաբաթներին» պատժամիջոցների հարցը կվերադառնա ԵՄ օրակարգ։
Մասնավորապես, ինչպես նշել է Լեհաստանի վարչապետը, նա տեղյակ է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես բաց է դրա համար։
Նա հավելել է, որ «զգույշորեն եւ լավատեսորեն» է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթների հարցում գործընկերներին համոզելու հեռանկարին։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55