Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով CAN հեռուստառադիոընկերությանը։ Լրագրողների տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս և արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։ Ինչպես ենթադրվում է, նրան մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին՝ նախարարների կաբինետի ամենաաջ անդամներից մեկին: Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթը զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը տալիս է դատավորների նշանակման վերահսկողություն: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել այն երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 15-ին, ստացել է «Դերիի օրենք 2.0» ոչ պաշտոնական անվանումն այն բանի համար, որ պոտենցիալ ճանապարհ է հարթում ներքին գործերի նախկին նախարար Արիե Դերիի վերադարձի համար, որը վարչապետի կողմից հեռացվել է Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո՝ կապված նախորդ դատվածության հետ: Հիշեցնենք, որ Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները երկար ժամանակ է չեն հանդարտվում։ Տեղական ԶԼՄ-ների գնահատմամբ՝ անցած կիրակի փողոց է դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ։ Ցույցերի նոր ալիք է հրահրել Իսրայելի Պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտի հրաժարականը, որը դարձել է Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարը՝ դեմ հանդես գալով նոր օրենքների ընդունմանը: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների տարբեր խմբեր բաց նամակներ էին գրել կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել բարեփոխումները և հրաժարվել պահեստազորում ծառայությունից:
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47