«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատելու և Սակուռա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով:
Կուսակցությունից հայտնում են՝ հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը …., եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, համարվում է հանցագործություն:
Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցները համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրել են այդ ծառերին փոխարինող նոր ծառեր տնկելու «նպատակով», մինչդեռ տնկված ճապոնական Սակուրա տեսակի ծառերն իրավունք չունեին տնկելու:
Այսպես, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի համաձայն՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:
ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներ»-ի 32-րդ կետով ներկայացվել են այն ծառերի տեսակները, որոնք պետք է տնկեին, որոնց ցանկում Սակուրա տեսակի ծառերն ընդգրկված չեն: Հետևաբար, նշված կառույցների աշխատակիցները Սակուռա տեսակի ծառերը տնկել են ապօրինի:
Այս պարագայում, կարծում ենք, որ ստուգման են ենթակա Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների շարժառիթները, թե արդյոք այս գործընթացը միայն «բիզնես» նպատակ է հետապնդում, թե «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու» նպատակ:
Հաղորդմամբ առաջարկվել է ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները՝
• Ինչ վիճակում են գտնվել կտրված ծառերը.
• Արդյոք փոխարինված Սակուրա տեսակի ծառերի խնամքի վրա իրականացվող ծախսերը՝ համեմատած կտրված ծառերի նույն տեսակի համար խնամքի ծախսերին՝ արդարացված է.
• Երբ են այդ ծառերը Հայաստան ներմուծվել, ինչ նպատակով.
• Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն այդ ծառերը ներմուծած կազմակերպության և դրա հետ փոխկապակցված անձանց հետ.
• Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01