Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն նաև ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նիստին քննարկման առարկա դառնալու՞ է նաև Բելառուսի տարածքում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայման հարցը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահը։
«Խնդիրը արդիական է մնում՝ հայտնի իրադարձությունների և մեր երկրներին շրջապատող ոչ բարեկամական մթնոլորտի ֆոնին»,- հավելել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, բելառուսական կողմի խնդրանքով, Բելառուսի տարածքում կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը, ինչպես վաղուց վարվում է ԱՄՆ-ն՝ իր դաշնակից երկրների տարածքում տեղակայելով մարտավարական միջուկային զենք։
«Ռուսաստանն արդեն հանձնել է Բելառուսին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որը կարող է միջուկային զենք կրող լինել»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսի 1-ին կավարտի մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը Բելառուսում։
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47