Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:
«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», - նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։
Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, հավելել է Ռիտերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ադրբեջանական տարածք: Ռիտերը և նրա գործընկերները, հետևաբար, չեն կարողանում ֆիքսել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է Ռիտերը:
ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝ ինչ-որ հարձակման նախապատրաստվելու մասին՝ հիմնված հայկական կողմի «կեղծ և զրպարտչական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունների վրա»
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01