Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել քայլերթ Հայրենական մեծ պատերազմի լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ծննդով շուշեցի Նելսոն Ստեփանյանի ծննդյան 110-ամյակի առթիվ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, քայլերթը կազմակերպել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանը։
Դասախոսներն ու ուսանողները շարժվել են Նելսոն Ստեփանյանի անունը կրող պուրակ, որտեղ ծաղիկներ են խոնարհել նրա կիսանդրու պատվանդանին: Այնուհետև ներկայացվել է են նրա քաջագործություններն ու անցած ուղին:
«Շուշի քաղաքում ծնված Նելսոն Ստեփանյանը հայ ռազմական, տաղանդավոր գործիչների աստղաբույլում ունի իր ուրույն տեղը: Նրա սխրանքների մասին լեգենդներ են պատմել դեռևս կենդանության օրոք, իսկ հերոսական նահատակությունից հետո Նելսոն Ստեփանյանի անունը տասնամյակներ շարունակ ոգևորել ու ոգեշնչել է բազմաթիվ ռազմիկների, հրամանատարների, օդաչուների՝ նորանոր սխրանքներ գործելու համար: Նա Հայրենական մեծ պատերազմի լեգենդար հերոսներից էր: Շուրջ 250 մարտական թռիչք է իրականացրել՝ ինչպես անհատապես, այնպես էլ իր գլխավորած ավիագնդի կազմով թշնամուն վիթխարի կորուստներ պատճառելով»,- ասել է պատմաբան Մհեր Հարությունյանը:
Միջոցառումն ամփոփվել է հայկական քոչարիով՝ համալսարանականների կատարմամբ:




18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44