Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»: «Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ «Օրակարգը շատ հարուստ է, ինչը վկայում է կազմակերպության բարձր պահանջարկի մասին (խմբ.՝ ՀԱՊԿ-ի) պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր բուռն քննարկման առարկա են դարձել 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում», - եզրափակել է Գալուզինը։
Աղբյուր՝ AntiFake.am
09:42
09:32
09:14
09:01
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34