ՀՀ կառավարության որոշմամբ այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այլընտրանքային ծրագիրը հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է: Այն տարբերակվում է ըստ տեսակների՝ հեղինակային (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր), փորձարարական (օրենքով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր) և միջազգային կրթական ծրագիր (միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր):
Կարգի նախագծով հստակեցվել է այլընտրանքային կրթական ծրագրի կիրառելիության համար երաշխավորման մեխանիզմը:Որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագիրը, ենթակա է գործածության կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո:
Ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոններ) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն, որն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը: Այն ներառում է փաստարկներ և հիմնավորումներ ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
Տրամադրված փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 15-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն:
Փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կրթական աստիճանի համար փորձարարական կրթական ծրագրով ընդունելություն կարող է իրականացվել միայն մեկ անգամ։
Կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ:
ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է փորձարարական ծրագիրը ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների:
Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին հավաստի տեղեկություն կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև ունի կարգի պահանջներին համապատասխան դրական եզրակացություն: Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա այլընտրանքային կրթական ծրագիրը ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվում է գործածության:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01