Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի։ 2022 թ. վերջին դաշնային, երկրամասային և մունիցիպալ բյուջեների, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնադրամների միագումար պարտքը կազմել է մոտավորապես 237 միլիարդ եվրո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության կողմից հրապարակված անցյալ տարվա նախնական տվյալները։ Նշված ցուցանիշը 2 %-ով բարձր է 2021 թ.-ի պարտքից։
Ըստ գերատեսչության՝ Գերմանիայի մեկ բնակչի հաշվով պետական պարտքի ընդհանուր գումարը կազմում է 28 155 եվրո։ Մեկ տարի առաջ այն հավասար էր 27 922 եվրոյի։ Դաշնային պարտքը 2021 թ.-ի համեմատությամբ աճել է 4,6 %-ով։ Վիճակագիրները նշում են, որ դա տեղի է ունեցել առաջին հերթին էներգետիկ ճգնաժամի և COVID-19-ի համավարակի հետ կապված ավելացված ֆինանսավորման անհրաժեշտության պատճառով:
Երկրամասի մակարդակով պարտքը նվազել է 5 %-ով։ Դրական դինամիկա են գրանցել գրեթե բոլոր դաշնային երկրամասերը՝ բացառությամբ Սաքսոնիա-Անհալթի երկրամասի: Մունիցիպալ բյուջեների պարտքերն անցյալ տարվա համեմատությամբ աճել են 4,4 %-ով։
17:53
17:36
17:18
17:03
16:46
16:23
16:09
14:15
14:04
13:27
13:08
12:48
12:24
12:08
11:45
11:22
10:38
10:17
10:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45