Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը «Queen Music Hall» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 29.03.2023թ-ին՝ ժամը 04։12-ին, ՀՀ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում, որի արդյունքում ստացել է վնասվածք։
Դեպքի վայր հանդիսացող՝ Բաղրամյան փողոցում գործող «Queen Music Hall» ակումբում կատարված առաջնային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգած անձը երկու ընկերների հետ մտել է նշված ակումբ։
Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց սեղանին և նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու առթիվ։ Այդ կապակցությամբ նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի 2 այլ աշխատակիցներ ևս։
Արդյունքում Ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունները պարզվել են։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։
Նկատի ունենալով իրականացվելիք քննչական գործողությունների մեծածավալությունը` նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ձևավորվել է քննչական խումբ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։
Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է, տարվում են վերականգնման աշխատանքներ։
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01