Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի եւ Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ: Գերմանացի գործընկերը նշել է, որ տարբեր պաշտոնների բերումով առիթ է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող փաստեր:
Նա ընդգծել է, որ ժողովրդավարությանն առնչվող հարցերում պատրաստ է փոխանակվել կուտակված փորձով՝ հավելելով, որ կրթամշակութային եւ ակադեմիական կրթության ոլորտներում էլ պատրաստ են ծանոթանալու հայաստանյան ուսանելի փորձին: Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետեւանքով առաջացած բազմաբեւեռ խնդիրները: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված եւ ձերբակալված անձանց: ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալել միջազգային գործընկերների հասցեական արձագանքները: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44