Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվարին մայրաքաղաքի բնակչությունը կազմել է 1 092.8 մարդ, իսկ այս տարվա հունվարին՝ 1098.7։ Բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշների համաձայն, Երևանում բնական հավելաճը կազմել է 1 754 մարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 15.4 հազարով՝ կազմելով 2 976.8 հազար մարդ, որից 9.5 հազարն ապահովվել է բնական հավելաճի շնորհիվ, 5.9 հազարը՝ միգրացիայի դրական մնացորդի։ Առաջիկայում քաղաքապետ ընտրող Երևանի բնակչության աճն ինչպե՞ս է անդրադարձել ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թվի վրա։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ արձագանքել է.
«Ընտրողների ռեգիստրի վերաբերյալ տեղեկություններ հասանելի կլինեն հունիսի առաջին կեսին՝ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի»։ Վերջին անգամ ընտրողների ռեգիտրի տվյալները թարմացվել են 2022-ի նոյեմբերի 4-ին։ Օրենքի հիշյալ հոդվածի 4-րդ կետը սահմանում է. «Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ և 5 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ ընտրական տարածքների և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01