Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։ Նախարարությունհից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին ու կանանց մատուցվող ծառայությունների բյուջետային ծրագրերը։ Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ նախարարի տեղակալներն ընդգծել են, որ պետական բյուջետավորումը մեր հասարակության կարիքներն արձանագրելու և դրանք բավարարելու համար ռեսուրսների բաշխման կարևոր գործընթաց է և գործիք՝ երաշխավորելու Կառավարության հաշվետվողականությունն իր քաղաքացիներին և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Վերջիններիս խոսքով Հայաստանը առաջընթացներ է գրանցել պետական բյուջետավորման գործընթացի բարելավման ուղղությամբ, իրականացվել են աշխատանքներ՝ այն դարձնելով ավելի մասնակցային և հաշվետու։ Անդրադարձ է կատարվել նաև բյուջեի առաջնահերթությունների ձևավորման փուլերին, որոնց իրագործման ընթացքում կարևոր է հաշվի առնել նախարարության կողմից տրամադրվող բազմաբնույթ ծառայություններ ստացող քաղաքացիների կարծիքը։ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի գործընկերները խոսել են նախարարության բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր գործընթացների, ծրագրային բյուջետավորմանն առնչվող կարողությունների հզորացման, սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական պլանավորման, պետական ծախսերի քաղաքականության, մասնակցային գործընթացի վերակազմակերպման և այլ հարցերի շուրջ։ Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացումը՝ նրանք ևս շեշտել են այդ գործընթացում քաղհասարակության անդամների ակտիվ ներգրավվածության, միասին որոշումներ կայացնելու և աշխատելու գործոնը։ Գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող խորհրդատվական ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային գործընթացների վերակազմակերպում, աշխատակազմի կարողությունների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն և համապատասխան գործիքակազմի տրամադրում, որն ուղղված կլինի նախարարությունում ծրագրային բյուջետավորմանն առնչվող որոշումների կայացմանն ու կարողությունների հզորացմանը։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկաները խոսել են ընտանեկան նպաստի նոր համակարգի մոտեցումների, երեխայի խնամքի նպաստի տրամադրման, նախարարություն-համայնք-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։ Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Ինթերնեշնլ բիզնես ինիշըթիվս» կազմակերպության և վերջինիս հայաստանյան գործընկերներ՝ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության և «ԱՎԱԳ սոլյուշն» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի շրջանակում։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44