Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը նախօրյակին հոսպիտալացվել էր, ապաքինվում է և աշխատանքը շարունակում է հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ֆրանցիսկոս պապը գիշերը լավ հանգստացել է:
Կլինիկական պատկերն աստիճանաբար բարելավվում է, և նա շարունակում է իր պլանային բուժումը: Նախաճաշից հետո նա լրագրեր Է ընթերցել և վերսկսել աշխատանքը», - նշված է Բրունիի հայտարարությունում: Մարտի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։
Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ նա մի քանի օր կմնա Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Ֆրանցիսկոս պապի մոտ շնչուղիների հիվանդություն կա, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար: 86-ամյա քահանայապետն արդեն չեղարկել է բոլոր հանրային միջոցառումները, որոնք ավելի վաղ պլանավորվել Էին հինգշաբթի և ուրբաթ օրերի համար:
Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47