ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նածագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։ Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։ Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած քայլերի, մեր չարած քայլերի, մեր լռության, կոնֆորմիզմի և այլն։ Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր կամ պետք է ունենար ավելի լավ օբուդսմեն, քան՝ ՔՊ-ի առաջարկած դատախազի տեղակալը։ Որտե՞ղ է ավելի լավ մարդու իրավունքների պաշտպան ունենալու պահանջը։ Հանրությու՞նն է նման պահանջ ձևակերպել, քաղաքական ուժե՞րը, ընդդիմությո՞ւնը, գիտակրթական շրջանակնե՞րը։ Ոչ ոք։ Իսկ Նիկոլը գործում է հստակ տրամաբանության շրջանակներում։ Ի վերջո՝ ՄԻՊ հապավման մեջ առաջին և ամենակարևոր բառը մարդն է։ Երբ տեղի է ունենում մարդու (քաղաքացու) բովանդակային և գոյաբանական արժեզրկում, ապա այդ մարդու պաշտպանը չի կարող լինել ավելին, քան՝ ՔՊ կողմից առաջադրվող թեկնածուն։ Ի դեպ, ասածս որևէ կերպ չի կարելի անձնավորել։ Նույն թեկնածուն այլ միջավայրում, այլ մթնոլորտում, այլ պայմաններում կարող է լինել միանգամայն էֆեկտիվ գործիչ։ Խնդիրը երկրի մթնոլորտն է, պետության տրամաբանությունը, երբ ցանկացած «ընտրություն» արվում է՝ միայն մեկ մարդու շահերին ծառայելու համար։ 2021թ. ընտրությունների արդյունքները պետք է փոխվեն։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել պետական ինստիտուտների ու պետության դեգրադացիան։ Մնացած պսևդոգործունեություն է՝ աղետի սպասելու ժամավաճառություն»,- գրել է նա։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47