ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով, որին մասնակցում էին գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Քննարկմանը ներկա Հայաստանում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող երեք տասնյակ խոշոր ընկերությունների հիմնադիր-սեփականատերերը ներկայացրեցին գինու, կոնյակի, շինանյութի արտադրության, մանրածախ առևտրի, ավիափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտներ:
«Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանից հետո Հայաստանում ամենամեծ ներդրումներ իրականացնող երկրներն են, հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն քննարկել և տեսնել, թե ինչպիսին խոչընդոտներ ու խնդիրներ կան եվրոպական կապիտալով աշխատողների համար»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով. «Այն խնդիրները, որոնք առնչվում են մեր կառույցին, մենք կտանք լուծումներ, իսկ այն խնդիրները, որոնք չեն առնչվում մեզ, մենք դրանք կքննարկենք մեր գործընկերների հետ»:
Արտակ Շաբոյանը հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենքում փոփոխություններ են կատարվել, և եթե այսուհետ որևէ պաշտոնյա միջամտի մրցակցությանը, չարաշահի իր դիրքը, հանձնաժողովն իրավասու է նրան պատասխանատվության ենթարկել:
Քննարկմանը մասնակցում էին նաև Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչ Արտաշես Դարբինյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն կարևորեց հանդիպումը և ասաց, որ եթե այսօր նման հանդիպում է կազմակերպվել, ապա հիմնականում այն պատճառով, որ ֆրանսիացիներն այստեղ ունեն սեփական խնդիրներ. «Սակայն, ինձ գոհություն է պատճառում նաև այն, որ ՀՀ կառավարությունը նպատակ է դրել ամրացնել, ուժեղացնել մրցակցային մթնոլորտը»:
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատից Ֆիլիպ Չիբոն էլ իր խոսքում նշեց, որ տնտեսվարողների ահազանգերը հասնում են կարմիր գծի շեմին և դա արտահայտվում է բոլոր ֆրանսիական ձեռնարկատերերի, այդ թվում նաև ֆրանսիական մասնավոր ընկերությունների մոտ. «Սա ոչ միայն մեծ խնդիր է ձեռնարկատերերի, այլ նաև Հայաստանի համար: Ես մամուլին հետևելով, նաև հանդիպելով ՀՀ վարչապետի հետ, հասկացա, որ վարչապետն ու նրա թիմը գիտակցում են, ծանոթ են խնդիրներին և կա մեծ ցանկություն գործելու և միջամտելու»:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33