Եվրամիությունը պլանավորում է Մոլդովայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար մայիսին Մոլդովա ուղարկել EUPM Moldova («ԵՄ գործընկերության առաքելություն Մոլդովայում») առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EUobserver հրատարակությունը:
Հաղորդվում է, որ քաղաքացիական խորհրդատուներից բաղկացած առաքելությունը պետք է ստեղծվի արագացված գործընթացով, նախնական երկու տարի ժամկետով՝ «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությանը» դիմակայելուն աջակցելու համար: Ըստ հրապարակման՝ առաքելության խնդիրները լինելու են «Մոլդովայի անվտանգության ոլորտի կայունության բարձրացումը ճգնաժամային կառավարման բնագավառում, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ կայունության բարձրացումը, ներառյալ՝ կիբեռանվտանգությունը և հակազդումն օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային ու միջամտությանը»:
Դրա հետ մեկտեղ EUobserver-ը նշում է, որ «2023 թ. հունիսի 1-ին Մոլդովայի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալումը կարող է հանգեցնել հիբրիդային սպառնալիքների և տեղեկատվական մանիպուլյացիայի սպառնալիքների աճին»: Առաքելության չափն ու բյուջեն դեռ պետք է որոշվեն, բայց այն կստեղծվի՝ հաշվի առնելով «փոփոխվող իրողություններին հարմարվելու» հնարավորությունները: Հրատարակությունը նաև նշում է, որ ԵՄ երկրները Մոլդովայի համար գնում են 40 մլն եվրոյի ոչ մահաբեր ռազմական սարքավորումներ, այդ թվում՝ շարժական հեռահար ռադարներ
Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի ավելի վաղ Ռուսաստանի արձակած հրթիռներն անցել էին Մոլդովայի օդային տարածք: Փետրվարի 20-ին ԵՄ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բրյուսելում ուսումնասիրվում է Մոլդովա առաքելություն ուղարկելու հնարավորությունը՝ Եվրամիության անվտանգության և պաշտպանության համատեղ քաղաքականության շրջանակներում։
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47