Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 5 մլրդ 190.4 մլն դոլար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած 2022 թ-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշներից, դրամական փոխանցումների մեծ մասը ստացվել է Ռուսաստանից, որին բաժին է ընկնում փոխանցումների մոտավորապես 69.3%-ը։ Մասնավորապես, 2022 թ-ին Ռուսաստանից փոխանցումների ծավալը կազմել է 3 մլրդ 598.2 մլն ԱՄՆ դոլար՝ 2021 թ-ի համեմատ աճելով 4.2 անգամ։ Նշվում է նաև, որ 12.9%-ն էլ կազմել են ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտները։ Այն կազմել է 671 մլն դոլար՝ 2021-ի համեմատ աճելով 15.6%-ով։ Հրապարակման համաձայն՝ 2022 թ-ին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 583.6 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2.9 անգամ։ «Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո տրանսֆերտների հոսքը և զուտ ներհոսքը զգալիորեն ավելացել է, ինչը նշանակում է, որ թեև կա շոկային գործոն, այնուամենայնիվ տրանսֆերտները չեն նվազում՝ անգամ այն դեպքում, երբ բացառենք պատերազմի հետևանքները»,- ասված է հրապարակման մեջ։ Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ 2022թ. Ռուսաստանը և ԱՄՆ-ն կունենան համապատասխանաբար -2,2% և 2.0%, իսկ 2023 թ-ին՝ 1.4% և 0.3% տնտեսական աճ։ Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ՀՆԱ-ի դանդաղ կամ բացասական աճը կարող է չազդել դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի վրա, քանի որ, չնայած տնտեսական իրավիճակին, թե Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից ներհոսքի աճը չի դանդաղել։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55