Tesla-ն մտադիր է արգելել վարորդներին իր ինքնակառավարվող մեքենաները օգտագործել համատեղ երթեւեկության ծառայություններում: Ընկերությունը ներկայացրել է նմանատիպ սեփական Tesla Network անվանումով նախագիծը, գրում է Electrek պարբերականը:
Հոկտեմբերի 19-ին ներկայացնելով ամբողջությամբ ինքնակառավարվող համակարգը՝ ընկերությունը ներկայացրել է նաեւ Telsa Network-ը: Ենթադրվում է, որ ծառայությունը կաշխատի Uber-ի պես՝ թույլ տալով մեքենաների տերերին օգտագործել մեքենաները ուղեւորներ տեղափոխելու եւ գումար աշխատելու համար:
Սակայն Tesla-ի մեքենաները կթույլատրվի օգտագործել միայն Tesla Network-ի շրջանակում: «Մենք ողջունում ենք Tesla մեքենաների օգտագործումը համատեղ երթեւեկության համար, սակայն եկամուտ ձեռքբերելու համար դրանք կարելի է օգտագործել միայն Tesla Network-ի շրջանակում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ներկայացնելով ինքնակառավարման նոր համակարգը՝ Էլոն Մասկը հայտարարել է, որ շատ շուտով Tesla մեքենաները առանց վարորդի մասնակցության կկարողանան ինքնուրույն մեծ տարածություններ հաղթահարել: Electrek-ը նշում է, որ Tesla մեքենաների տերերը շուտով կկարողանան իրենց մեքենաները ուղարկել գումար վաստակելու՝ մինչ իրենք զբաղված են այլ գործերով:
Պարբերականը նշում է նաեւ, որ առայժմ Tesla-ն չի սահմանափակում իր մեքենաների տերերին, այդ թվում չի արգելում օգտագործել դրանք Uber կամ Lyft ծառայություններում: Դա պայմանավորված է նրանով, որ դեռ մեքենաների կառավարումը իրականացվում է վարորդի կողմից, այլ ոչ ինքնակառավարման համակարգի:
2016 թվականի սեպտեմբերից Uber-ը փորձարկում է իր ինքնակառավարվող տաքսիները Փիթսբուրգ քաղաքում, բայց այդ մեքենաներում կա վարորդ, որը հսկում է իրավիճակը: Օգոստոսից նաեւ Սինգապուրում երթեւեկում են ինքնակառավարվող մեքենաներ, որոնք թողարկել է տեղական nuTonomy ընկերությունը՝ մեկ ամսով առաջ անցնելով Uber-ից:
news.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55