ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով, հավասարվելով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին:Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ «Վերջին տարիներին առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարաններում, գործերի քանակի շարունակական աճը հանգեցրել է նշված դատարանների դատավորների գերծանրաբեռնվածության, ինչի համատեքստում առաջացել է տվյալ դատավորների աշխատավարձերի վերանայման անհրաժեշտություն։ Ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված՝ վարչական և սնանկության դատարանների դատավորները, այնպես էլ հակակոռուպցիոն դատարանների բոլոր դատավորներն ունեն նույն գործառութային կարգավիճակը՝ հանդիսանալով առաջին ատյանի դատարանի դատավորներ, լիազորությունների նույն բնույթը և բովանդակային ծավալը, կատարում են նույն պարտականությունները, հավասարապես պատասխանատվություն են կրում պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար, աշխատում են նույն ծանրաբեռնվածությամբ, բոլորը հավասարապես պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները և ըստ այդմ, նրանց համար նախատեսված նյութական և սոցիալական երաշխիքները պետք է լինեն հավասար։ Հարկ է արձանագրել, որ դատավորների իրավական կարգավիճակը բնորոշող հատկանիշների համակարգում, ի թիվս այլնի, առանցքային կարևորություն ունեն նյութական և սոցիալական անկախության երաշխիքները, ուստի դատավորի նյութական և սոցիալական անկախության նախադրյալների ապահովումն ունի առանձնահատուկ կարևորություն»,- ասվում է հաղորդարությունում:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01