Այսօր հայտնի է դարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի անունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ծնվել է Փարիզում 1962 թվականին: Իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1985 թվականին Վանկուվերում (Կանադա) Ֆրանսիայի հյուպատոսարանում: 1986-1988 թվականներին եղել է ամերիկյան «Booz, Allen & Hamilton» խորհրդատվական ընկերության խորհրդատու, 1988-ից 1993 թվականներին՝ Club Méditerranée միջազգային զբոսաշրջային օպերատոր ընկերությունում միջազգային զարգացման հարցերով տնօրենի տեղակալ:
1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, 1997 թվականին դարձել է վարչապետի միջազգային հարցերով տեխնիկական խորհրդական: 2002 թվականին Վիսկոնտին դարձել է Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը, 2005 թվականին՝ Փարիզի քաղաքապետի միջազգային հարցերով խորհրդականը և Փարիզի քաղաքապետարանում միջազգային հարցերով գլխավոր պատվիրակը: 2008 թվականից 2011 թվականը եղել է Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը, իսկ 2013 թվականին նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան:
Ստեֆան Վիսկոնտին տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, շվեդերենի, վրացերենի և թուրքերենի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55