Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երրորդ հանդիպումը, որի արդյունքների հիման վրա նախատեսվում է փոխհամագործակցության ստորագրում՝ սահմանակից Շիրակի մարզպետարանի ու Սամցխե-Ջավախքի միջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եռօրյա աշխատանքային հանդիպման մեկնարկին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը կարևորեց անդրսահմանայանին համայնքների համագործակցությունը՝ ի շահ հարևան երկրների զարգացման: «Անդրսահմանային համագործակցության նպատակն է հարևան պետություններին դարձնել միմյանց ավելի մոտ»,-նշեց Մարտինա Շմիդտ
Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրես»-ին ասաց, որ ակտիվ համագործակցության համար անհրաժեշտ է շփում ու խնդիրների բարձրաձայնում: «Հաճախ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե պետական, այլ տեղական մակարդակով»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ Վրաստանի հետ սահմանակից են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա և Ախուրյան համայնքները:
«Ճիշտ է, պետական մակարդակով համագործակցություն կա, բայց սա շատ լավ հնարավորություն է տեղական մակարդակով խնդիրները լուծելու»,-նշեց Արամ Անտոնյանը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությանը կնպաստի նաև Սամցխե-Ջավախքի հայ համայնքը, իսկ համագործակցության արդյունքներն արդեն տեսանելի կլինեն առաջիկայում:
Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանը կարևորում է նմանատիպ հանդիպումները, նշելով, որ դրանց արդյունքում առաջիկայում երկու երկրների քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանն անցնել նույնականացման քարտերով: Նինոծմինդայի քաղաքապետը եռօրյա հանդիպումից ակնկալում է ոչ միայն խնդիրների լուծում, այլ նաև՝ փորձի փոխանակում:
Հանդիպման ընթացքում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին կարևորեց նման ակադեմիաների իրականացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու երկրների համայնքների միջև կապերի ամրապնդմանն ու նոր ծրագրերի իրականացմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի համոզմամբ՝ սա նախաձեռնություն է, որը թույլ կտա հեռու գնացող համագործակցության համար հիմքեր ստեղծել: «Շատ հետաքրքիր ծրագիր է՝ մեր բարեկամ վրաց ժողովրդի հետ ունենք համագործակցություն պետական մակարդակով, հիմա դրա ֆոնին՝ նաև մարզային և համայնքային մակարդակով. Շիրակի, Լոռու, Տավուշի մարզպետների ակտիվ նախաձեռնողականության շնորհիվ հնարավորություն ունենք Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի տարածաշրջանների հետ ծրագրեր իրականացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վաչե Տերտերյանը:
Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի համատեքստում։ Եռօրյա ակադեմիայի շրջանակում հայ և վրացի ՏԻՄ ներկայացուցիչները կմասնակցեն կարողությունների զարգացման սեմինարների, կունենան տարաբնույթ այցելություններ:
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
13:45
12:33
12:06
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01